12:03 8 նոյեմբերի, 2026Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:
2025 թ. աշխարհի չեմպիոնը երկամարտում գրանցեց 457 կգ արդյունք (210+247):
Պոկում վարժությունում Լալայանն առաջին մոտեցմամբ հաջողությամբ գլխավերեւում պահեց 205 կգ-ոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 210 կգ: Երրորդ մոտեցումը ձախողեց, որի համար պատվիրված էր 217 կգ: Այս վարժությունում Լալայանը երկրորդն է եւ նվաճեց արծաթե մեդալ:
Վարժության առաջատարը Իրաքի ներկայացուցիչ Ալի Ամար Յուբարավին է, որը Լալայանից առավելություն ունի մեկ կիլոգրամով՝ 211 կգ: Երրորդ տեղում Իրանը ներկայացնող Ալի Դավուդին է 206 կգ-ով:
Հրում վարժությունը Լալայանը սկսեց 247 կգ-ով եւ հաջողությամբ պահեց գլխավերեւում: Երկրորդ մոտեցմամբ Լալայանը հրեց 252 կգ, բայց մրցավարները չհաշվեցին քաշը արմունկի խաղի պատճառով:
Երրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 257 կգ, որպեսզի Լալայանը շրջանցի Ալի Ամար Յուբարավին, որը հրել էր 255 կգ, բայց Լալայանը ձախողեց: Նախ ներքեւում դժվարությամբ աշխատեց, ապա գլխավերեւում չկարողացավ ֆիքսել ծանրաձողը եւ գցեց:
Այս վարժությունում 263 կգ-ով աշխարհի ռեկորդ սահմանես Իրանի ներկայացուցիչ Ալիրեզա Յուսուֆին: Վարազդատ Լալայանը նվաճեց վարժության բրոնզե մեդալը:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը 466 կգ-ով նվաճեց Իրաքի ներկայացուցիչ Ալի Ամար Յուբարավին (211+255):
Արծաթե մեդալակիր դարձավ Իրանը ներկայացնող Ալիրեզա Յուսուֆին՝ 458 կգ (195+263):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.