01:58  ,  8 նոյեմբերի, 2026

«Ռեալը» պարտության մատնեց «Վալենսիային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 12-րդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Վալենսիային»։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի գոլերը խփեցին ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը եւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

«Ռեալը» 30 միավորով երկրորդն է, «Վալենսիան» ունի 9 միավոր եւ նախավերջինն է։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:3 (տեսանյութ)

Ֆեդերիկո Վալվերդե, 28, Արդա Գյուլեր, 36, Կիլիան Մբապե, 75

Հեռացում՝ Խոսե Լուիս Գայա («Վալենսիա»), 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում