22:30  ,  7 նոյեմբերի, 2026

Ալկարասն առաջին անգամ դուրս եկավ Փարիզի «Մասթերսի» եզրափակիչ

Աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ Փարիզի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ՝ առավելության հասնելով նորվեգացի Կասպեռ Ռուուդի նկատմաբ՝ 6:4, 6:4։

Եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնը, որը կիսաեզրափակիչում 5:7, 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 47-րդ ռակետ, ֆրանսիացի Լյուկա Վան Աշին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print