21:53  ,  6 նոյեմբերի, 2026

Ա Սերիա․ Գատուզոն՝ ամսվա լավագույն մարզիչ

«Լացիոյի» իտալացի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի լավագույն մարզիչ հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։

Անցած ամիս «Լացիոն» հաղթել է «Մոնցային» (3:1), «Յուվենտուսին» (3:0), «Պարմային» (2:1), «Սասուոլոյին» (6:2) եւ «Կալյարիին» (2:1)։

Մայրաքաղաքային թիմը 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ինտերից»։

Գատուզոն այս ամռանն է գլխավորել «Լացիոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print