Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի չորրորդ տուրում հյուրընկալվեց պորտուգալական «Տորենսեին» եւ պարտվեց 2:3 հաշվով։
13-րդ րոպեին հանդիպմանը հաշիվը բացեց «Տորենսեի» 26-ամյա կուբացի հարձակվող Խորխե Ագիրեն։ 25-րդ րոպեին նա հեռացվեց կոպիտ խախտման համար։
41-րդ րոպեին Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանի փոխանցումից հետո աչքի ընկավ «Արարատ-Արմենիայի» ավագ, 34-ամյա կիսապաշտպան Կարեն Մուրադյանը։
Երեւանյան թիմի երկրորդ գոլը 58-րդ րոպեին խփեց 29-ամյա մոզամբկիցի պաշտպան Բրունո Ուիլսոնը, որին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի 23-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը։
76-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Արարատ-Արմենիայի» 28-ամյա բրազիլացի դարպասապահ Ժոաո Բրավիմը։
Ավելացված երրորդ րոպեին հավասարությունը վերականգնեց 26-ամյա իսպանացի պաշտպան Խավի Վասկեսը։ Դաշտի տերերի հաղթական գոլն ավելացված 5-րդ րոպեին խփեց 24-ամյա գամբիացի հարձակվող Մուսա Դրամեն։
«Արարատ-Արմենիան» չորս պարտությունից հետո վերջինն է։
Հաջորդ տուրում Հայաստանի չեմպիոնները նոյեմբերի 26-ին կհյուրընկալվի ավստրիական «Զալցբուրգին»։
Եվրոպայի լիգա, չորրորդ տուր
«Տորենսե» - «Արարատ-Արմենիա»՝ 3:2 (տեսանյութ)
Խորխե Ագիրե, 13, Խավի Վասկես, 90+3, Մուսա Դրամե, 90+5 – Կարեն Մուրադյան, 41, Բրունո Ուիլսոն, 58
Հեռացումներ՝ Խորխե Ագիրե («Տորենսե»), 25, Ժոաո Բրավիմ («Արարատ-Արմենիա»), 76
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:21 , 6 նոյեմբերի
02:07 , 6 նոյեմբերի
01:59 , 6 նոյեմբերի
23:42 , 5 նոյեմբերի
22:50 , 5 նոյեմբերի
22:20 , 5 նոյեմբերի 
21:01 , 5 նոյեմբերի 
20:38 , 5 նոյեմբերի
20:26 , 5 նոյեմբերի
20:03 , 5 նոյեմբերի