20:38  ,  5 նոյեմբերի, 2026

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը

Իտալական «Կոմոյի» հույն հարձակվող Անաստասիոս Դուվիկասը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիական «Լանսի» դեմ խաղում նա դարձել էր հեթ-տրիկի եւ գոլային փոխանցման հեղինակ, իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը հաղթել էր 9:1 հաշվով։

Մրցանակին հավակնում էին նաեւ թուրքական «Գալաթասարայի» ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովը, որը դուբլի հեղինակ էր դարձել գերմանական «Շտուտգարտի» դեմ խաղում (2:0), Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը, որը նույնպես երկու գոլ էր խփել իսպանական «Վիլյառեալի» դեմ խաղում (6:0), նաեւ ավստրիական ԼԱՍԿ-ի դանիացի պաշտպան Կասպեր Յորգենսենը՝ երկու գոլ Բրաստիսլավայի «Սլովանի» դեմ խաղում (4:0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում