20:38 5 նոյեմբերի, 2026Իտալական «Կոմոյի» հույն հարձակվող Անաստասիոս Դուվիկասը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիական «Լանսի» դեմ խաղում նա դարձել էր հեթ-տրիկի եւ գոլային փոխանցման հեղինակ, իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը հաղթել էր 9:1 հաշվով։
Մրցանակին հավակնում էին նաեւ թուրքական «Գալաթասարայի» ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովը, որը դուբլի հեղինակ էր դարձել գերմանական «Շտուտգարտի» դեմ խաղում (2:0), Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը, որը նույնպես երկու գոլ էր խփել իսպանական «Վիլյառեալի» դեմ խաղում (6:0), նաեւ ավստրիական ԼԱՍԿ-ի դանիացի պաշտպան Կասպեր Յորգենսենը՝ երկու գոլ Բրաստիսլավայի «Սլովանի» դեմ խաղում (4:0)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.