Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան խոստացել է հրաժեշտի միջոցառում անցկացնել ազգային թիմի արդեն նախկին խաղացող, սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պատվին։
«Մեր ֆեդերացիան մտադիր չէ թողնել նրա հեռանալն առանց պատշաճ մեծարանքի։ Անկեղծորեն մտադիր ենք Ռոնալդուի անհավանական կարիերային արժանի հրաժեշտի միջոցառում անցկացնել։
Այդ միջոցառման ժամանակ երկրպագուներն ու ամբողջ երկիրը կկարողանան շնորհակալություն հայտնել եւ հրաժեշտ տալ ֆուտբոլիստին, որն այդքան շատ բան է տվել հավաքականին»,- նշվում է Պորտուգալիայի հավաքականի հաղորդագրությունում։
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում նորամուտը նշել է 2003 թվականի օգոստոսի 20-ին 18 տարեկանում։ Ազգային թիմի կազմում լեգենդար ֆուտբոլիստն անցկացրել է 234 հանդիպում, դարձել 146 գոլի եւ 45 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականին Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն դարձել է Եվրոպայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ազգերի լիգայի գավաթը 2018/19 եւ 2024/25 մրցաշրջաններում։
Նրան է պատկանում ազգային հավաքականների կազմում խփած գոլերի համաշխարհային ռեկորդը՝ 146 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի