Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում արված հրապարակումով հայտարարեց Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Պորտուգալիան հավերժ կմնա իմ սրտում»,- տեսանյութին կից գրել է Ռոնալդուն:
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում նորամուտը նշել է 2003 թվականի օգոստոսի 20-ին 18 տարեկանում։ Ազգային թիմի կազմում լեգենդար ֆուտբոլիստն անցկացրել է 234 հանդիպում, դարձել 146 գոլի եւ 45 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականին Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն դարձել է Եվրոպայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ազգերի լիգայի գավաթը 2018/19 եւ 2024/25 մրցաշրջաններում։
Նրան է պատկանում ազգային հավաքականների կազմում խփած գոլերի համաշխարհային ռեկորդը՝ 146 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի 
13:11 , 5 նոյեմբերի 
12:04 , 5 նոյեմբերի
11:33 , 5 նոյեմբերի
11:01 , 5 նոյեմբերի 
10:45 , 5 նոյեմբերի
10:08 , 5 նոյեմբերի