18:02  ,  5 նոյեմբերի, 2026

Չեմպիոնների լիգայի ֆավորիտները չորրորդ տուրից հետո

Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին չորրորդ տուրից հետո։

Առաջին տեղում է Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը»՝ 22,56 տոկոս։

Հաջորդ տեղերում են Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» (17,74 տոկոս), Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն (12,09 տոկոս), Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (10,49 տոկոս) եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» (9,80 տոկոս)։

Չորս տուրից հետո առաջատարներն են 12-ական միավոր վաստակած ՊՍԺ-ն ու «Ռեալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում