15:21 5 նոյեմբերի, 2026Ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ նոր պայմանագրով 33-ամյա անգլիացի հարձակվող Հարի Քեյնը դարձավ Եվրոպայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստը, հաղորդում է The Athletic-ը։ Աշխատավարձը ռեկորդային է «Բավարիայի» պատմության մեջ եւ այս պահին ամենաբարձրը Եվրոպայում։ Հստակ չափը չի նշվում։
«Ոսկե գնդակի» դափնեկրի նոր պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։
Հարի Քեյնը 2023թ․ ամռանն է Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել «Բավարիա», որի հետ դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ՝ Գերմանիայի գավաթակիր։
Նա «Բավարիայի» կազմում անցկացրած 161 պաշտոնական խաղում խփել է 156 գոլ։
Հարի Քեյնի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.