20:14  ,  4 նոյեմբերի, 2026

Ծանրամարտի ԱԱ․ Դավիթ Հովհաննիսյանը 17-րդն է

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի թիմի անդամ Դավիթ Հովհաննիսյանը  Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության 95 կգ քաշային կարգի ընդհանուր հաշվարկում 17-րդն է:

Հովհաննիսյանը պոկում վարժությունում ունեցավ մեկ հաջող մոտեցում՝ բարձրացնելով 165 կգ: Հրումում մեկ մոտեցմամբ գլխավերևում պահեց 195 կգ: Երկամարտում Հովհաննիսյանը գրանցեց 360 կգ:

Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս կգա եւս 5 ծանրորդ։

Նոյեմբերի 5, 09:30

Ալինա Սուքիասյան (C խումբ)

Նոյեմբերի 6, 15:00

110 կգ` Գարիկ Կարապետյան

Նոյեմբերի 7, 15:00

86 կգ` Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան

Նոյեմբերի 8, 10:00

+110 կգ` Վարազդատ Լալայան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print