20:01  ,  4 նոյեմբերի, 2026

Ռոդրին բաց կթողնի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ հանդիպումը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին բաց կթողնի Մադրիդի «Աթլետիկոյի» հանդիպումը Իսպանիայի Լա Լիգայի 12-րդ տուրում, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Նա աջ ծնկատակի ջլի թեթեւ վնասվածք է ստացել անգլիական «Աստոն Վիլայի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում եւ փոխարինվել էր ընդմիջմանը։ Գերմանացի Հանս–Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթել էր 3։0 հաշվով։

«Աթլետիկո» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print