13:37  ,  4 նոյեմբերի, 2026

Հայաստանի Առաջին խումբ․ 12-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը

Ավարտվել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրը։ Առաջատար «Օլիմպիան» տանը 2։2 հաշվով ավարտեց ԲԿՄԱ-2-ի դեմ խաղը։

Ռոման Սիմոնյանի գլխավորած թիմը 24 միավորով մնաց առաջին տեղում։

Տուրը հաղթական էր «Բենտոնիտի» համար։ Տիգրան Եսայանի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 2 գոլ խփեց «Անդրանիկին», հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հաղթանակի շնորհիվ Իջևանը ներկայացնող ակումբը բարձրացավ 3-րդ տեղ՝ գերազանցելով ԲԿՄԱ-2-ին։

Հայաստանի Առաջին խումբ, 12-րդ տուր

«Անդրանիկ» - «Բենտոնիտ»՝ 0։2

«Ավշար Արարատ» - «Ուրարտու-2»՝ 4։1

«Արարատ-2» - «Միկա»՝ 1։3

«Նոա-2» - «Փյունիկ Ակադեմիա»՝ 3։2

«Շիրակ-2» - «Արարատ-Արմենիա-2»՝ 2։3

«Օլիմպիա» - «ԲԿՄԱ-2»՝ 2։2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News