Ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է 6:0 հաշվով հաղթանակն իսպանական «Վիլյառեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի արտագնա խաղում։
«Ես տեսել եմ, թե ինչպես են թիմերը երեք գոլ խփում հինգ րոպեում։ Եթե մենք էլ այդքան գոլ բաց թողնեինք այդքան կարճ ժամանակահատվածում, նույն բարդություններին կբախվեինք։
Չորս խաղում 20 գոլ խփելն էլ ոչ մի նշանակություն չունի։ Մադրիդում նախատեսված եզրափակիչում կլինի միայն մեկ հաղթող։ Մեր նպատակն է հասնել եզրափակիչ եւ հաղթել։
Նախորդ երկու մրցաշրջաններում մենք նվաճել ենք Չեմպիոնների լիգայի տիտղոսը ընդհանուր փուլում նույնիսկ առաջին 8 թիմերի մեջ չհայտնվելուց հետո»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
ՊՍԺ-ն 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:02 , 4 նոյեմբերի
15:04 , 4 նոյեմբերի
14:05 , 4 նոյեմբերի
13:37 , 4 նոյեմբերի
13:06 , 4 նոյեմբերի
12:41 , 4 նոյեմբերի
12:35 , 4 նոյեմբերի 
12:32 , 4 նոյեմբերի 
12:03 , 4 նոյեմբերի
11:05 , 4 նոյեմբերի