15:04 4 նոյեմբերի, 2026Ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է 6:0 հաշվով հաղթանակն իսպանական «Վիլյառեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի արտագնա խաղում։
«Ես տեսել եմ, թե ինչպես են թիմերը երեք գոլ խփում հինգ րոպեում։ Եթե մենք էլ այդքան գոլ բաց թողնեինք այդքան կարճ ժամանակահատվածում, նույն բարդություններին կբախվեինք։
Չորս խաղում 20 գոլ խփելն էլ ոչ մի նշանակություն չունի։ Մադրիդում նախատեսված եզրափակիչում կլինի միայն մեկ հաղթող։ Մեր նպատակն է հասնել եզրափակիչ եւ հաղթել։
Նախորդ երկու մրցաշրջաններում մենք նվաճել ենք Չեմպիոնների լիգայի տիտղոսը ընդհանուր փուլում նույնիսկ առաջին 8 թիմերի մեջ չհայտնվելուց հետո»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
ՊՍԺ-ն 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.