17:24  ,  3 նոյեմբերի, 2026

Ազգերի լիգա. Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցները

Հայտնի են ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի  մրցակիցները 2027թ. Ազգերի լիգայի խաղարկությունում։

C լիգայի 6-րդ խմբում Հայաստանի թիմը կհանդիպի Չեռնոգորիայի ու Ղազախստանի հավաքականների հետ։

Խմբային փուլը կմեկնարկի փետրվարի 23-ին, կավարտվի՝ հունիսի 15-ին։

A և B լիգաներում ընդգրկված է 16 թիմ, իսկ մնացած 22 թիմը կխաղա C լիգայում։ A և B լիգաների թիմերը բաժանվել են 4 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ 

C լիգայում 4 խումբ է՝ 4-ական թիմով և 2 խումբ՝ 3-ական թիմով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում