10:26  ,  28 դեկտեմբերի, 2012

Մարզիչներն ու ֆուտբոլիստները Մխիթարյանին ճանաչել են Ուկրաինայի առաջնության լավագույն խաղացող

Ուկրաինական «Команда» թերթի անցկացրած հարցման արդյունքում ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 2012թ․ լավագույն խաղացող է ճանաչվել Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հարցմանը մասնակցել են ուկրաինական Պրեմյեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբների մարզիչներն ու ֆուտբոլիստները՝ բացառությամբ երկրի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորի», գրում է terrikon.com-ը։

2012-ի լավագույն մարզիչ է ճանաչվել Կիեւի «Դինամոն» գլխավորող Օլեգ Բլոխինը։

Ավելի վաղ 23-ամյա Մխիթարյանը ճանաչվել էր Ուկրաինայի առաջնության լավագույն լեգեոնական։ Ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 17 խաղի, խփել է 18 գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում