10:26 28 դեկտեմբերի, 2012Ուկրաինական «Команда» թերթի անցկացրած հարցման արդյունքում ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 2012թ․ լավագույն խաղացող է ճանաչվել Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հարցմանը մասնակցել են ուկրաինական Պրեմյեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբների մարզիչներն ու ֆուտբոլիստները՝ բացառությամբ երկրի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորի», գրում է terrikon.com-ը։
2012-ի լավագույն մարզիչ է ճանաչվել Կիեւի «Դինամոն» գլխավորող Օլեգ Բլոխինը։
Ավելի վաղ 23-ամյա Մխիթարյանը ճանաչվել էր Ուկրաինայի առաջնության լավագույն լեգեոնական։ Ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 17 խաղի, խփել է 18 գնդակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.