Ուկրաինական «Команда» թերթի անցկացրած հարցման արդյունքում ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 2012թ․ լավագույն խաղացող է ճանաչվել Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հարցմանը մասնակցել են ուկրաինական Պրեմյեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբների մարզիչներն ու ֆուտբոլիստները՝ բացառությամբ երկրի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորի», գրում է terrikon.com-ը։
2012-ի լավագույն մարզիչ է ճանաչվել Կիեւի «Դինամոն» գլխավորող Օլեգ Բլոխինը։
Ավելի վաղ 23-ամյա Մխիթարյանը ճանաչվել էր Ուկրաինայի առաջնության լավագույն լեգեոնական։ Ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 17 խաղի, խփել է 18 գնդակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի