19:59  ,  1 նոյեմբերի, 2026

«Լացիոն» պարտության մատնեց «Կալյարիին» եւ առաջատարն է (տեսանյութ)

Իտալիայի Ա Սերիայի առաջնության 10-րդ տուրում Հռոմի «Լացիոն» տանը մրցեց «Կալյարիի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։

Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմից աչքի ընկան դանիացի հարձակվող Գուստավ Իսակսենը եւ իտալացի հարձակվող Անդրեա Պինամոնտին։

«Լացիոն» 28 միավորով առաջատարն է եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ինտերից»։ «Կալյարին» 11-րդն է՝ 13 միավոր։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Լացիո» - «Կալյարի»՝ 2:1 (տեսանյութ)

Գուստավ Իսակսեն, 36, Անդրեա Պինամոնտի, 83 - Մբալա Նզոլա, 21

Հեռացում՝ Ադամ Օբերտ («Կալյասրի»), 90+1, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում