23:21  ,  27 դեկտեմբերի, 2012

Օլիմպիական չեմպիոն Վարդերես Սամուրղաշեւը ստացել է Հայաստանի քաղաքացիություն

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Ռոստովի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վարդերես Սամուրղաշեւը որպես երկրորդ քաղաքացիություն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսության կազմակերպած հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանն ընթերցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը եւ Վարդերես Սամուրղաշեւին է հանձնել ՀՀ անձնագիր, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականը։

Հռչակավոր մարզիկն ասել է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալն իր համար անցնող տարվա ամենահիշարժան իրադարձություններից մեկն է։

«Ես ծնվել եւ մեծացել եմ Դոնի Ռոստովում, բայց ես հայ եմ, եւ դրանով ամեն ինչ ասված է»,- հայտարարել է Վարդերես Սամուրղաշեւը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում