10:27  ,  29 հոկտեմբերի, 2026

«Բավարիան» եւ «Այաքսը» Քենիայի նոր մարզադաշտի բացման հանդիպում կանցկացնեն

Մյունխենի «Բավարիան» եւ Ամստերդամի «Այաքսը» Քենիայի նոր մարզադաշտի բացմանը հանդիպում կանցկացնեն:  Այս մասին հայտնում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը:

Քենիայի նոր մարզադաշտի բացումը նախատեսված է 2027 թվականի հունվարի 5-ին Նայրոբի քաղաքում:

Ռայլա Օդինգայի անվան միջազգային մարզադաշտը նախատեսված է 60 հազար հանդիսականի համար։ Այն կընդունի նաեւ 2027 թվականի Աֆրիկայի Ազգերի գավաթի հանդիպումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news