09:10  ,  29 հոկտեմբերի, 2026

Պորտուգալիայի հավաքականը շնորհավորել է Ռոնալդուին

Պորտուգալիայի հավաքականը շնորհավորել է սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին արժանանալու առթիվ։

«2008 թվականից եւ հավերժ։ «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակը» պատկանում է Պորտուգալիային։ Շնորհավորում ենք, ավագ»,- նշվում է Պորտուգալիայի հավաքականի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ռոնալդուն այս մրցանակին արժանացել էր երկրպագուների բաց քվեարկության արդյունքում։

Մրցանակին հավակնում էին  մեկ անգամից ավելի «Ոսկե գնդակի» արժանացած ֆուտբոլիստները՝ Լիոնել Մեսին (8 անգամ), Կրիշտիանու Ռոնալդուն (5), Յոհան Կրոյֆը (3), Միշել Պլատինին (3), Մարկո վան Բաստենը (3), Ալֆրեդո Դի Ստեֆանոն (2), Ֆրանց Բեկենբաուերը (2), Քեւին Քիգանը (2), Կառլ-Հայնց Ռումենիգեն (2) եւ Ռոնալդոն (2)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news