23:01  ,  26 հոկտեմբերի, 2026

Արման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահից (լուսանկար)

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հանդիպել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ եւ նրանից նվեր է ստացել 11 համարի անվանական խաղաշապիկ։

Ծառուկյանը լուսանկարը հրապարակել է Instagram-ում՝ գրելով․

«Շնորհակալություն Ժոան Լապորտային եւ «Բարսելոնային» ջերմ ընդունելության համար։ Ուրախ եմ դառնալու պատմության մեջ մեծագույն ֆուտբոլային ակումբներից մեկի մասը»։

Արման Ծառուկյանը «Կամպ Նոու» ստադիոնում ներկա էր եղել Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպմանը։ 2:1 հաշվով հաղթել էր Արքայական թիմը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arman Tsarukyan (@arm_011)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում