21:40  ,  26 հոկտեմբերի, 2026

Կանանց Հայաստանի Մ-17 թիմը պարտվեց թուրքերին՝ 0:7

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը սկսեց պայքարը Եվրոպայի կանանց Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլում։

B2 խմբի առաջին տուրում Սիմոն Համբարձումյանի գլխավորած թիմը 0։7 հաշվով պարտվեց Թուրքիայի հասակակիցներին։

Անթալիայում ընթացող մրցաշարի հաջորդ խաղը Հայաստանի թիմը կանցկացնի հոկտեմբերի 29-ին ու կհանդիպի Անդորրայի Մ-17 հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում