Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչ որոշման շնորհիվ է հաջողվել հաղթել «Բարսելոնային» (2:1) Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրում։
«Ես Կամավինգային հանձնարարեցի գրոգել ազատ տարածություններում։ Հարձակվողների համար բարդ է գրոհելը կամ ազատ գոտի գտնելը «Բարսելոնայի» խաղադաշտում։ Միակ լուծում կիսապաշտպաններին օգտագործելն էր։
Երբ դա անում են հարձակվողները, «Բարսելոնայի» պաշտպանությունը պատրաստ է դրան եւ մարզված է, եւ հարձակվողները հայտնվում են խաղից դուրս վիճակում կամ էլ սուր փոխանցումը կասեցնում է Ժոան Գարսիան։
Իմ որոշումն աշխատեց՝ օգտագործել Կամավինգային եւ Բելինգեմին պաշտպանական գիծը ճեղքելու համար»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է AS-ը։
Հաջորդ տուրում «Ռեալը» կմրցի «Ռասինգի», «Բարսելոնան»՝ «Ալավեսի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:35 , 26 հոկտեմբերի
23:01 , 26 հոկտեմբերի
22:49 , 26 հոկտեմբերի 
22:22 , 26 հոկտեմբերի
21:47 , 26 հոկտեմբերի
21:40 , 26 հոկտեմբերի
21:29 , 26 հոկտեմբերի 
20:59 , 26 հոկտեմբերի
20:01 , 26 հոկտեմբերի
19:36 , 26 հոկտեմբերի