20:59  ,  26 հոկտեմբերի, 2026

«Արարատ-Արմենիան» պարտության մատնեց «Նոային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» ընդունեց փոխչեմպիոն «Նոային»։ Պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արարատ-Արմենիայի» բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման։ 22-րդ րոպեին դաշտի տերերի հարձակվող Ժիրայր Շաղոյանի հարվածից հետո ինքնագոլ գրանցվեց «Նոայի» կիսապաշտպան Արամ Խամոյանի անվան դիմաց։

81-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Նոայի» սերբ հարձակվող Մարկո Լազետիչը։

90-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ «Նոայի» գվադելուպցի պաշտպան Նաթանիել Սաինտինին։

«Նոան» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արարատ-Արմենիան» հետ է 2 միավոր եւ երկրորդն է։

Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 2:1

Սանդրո Լիմա, 9, Արամ Խամոյան, 22, ինքնագոլ - Մարկո Լազետիչ, 81

Հեռացում՝ Նաթանիել Սաինտինի («Նոա»), 90

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News