00:40  ,  24 հոկտեմբերի, 2026

Մեսին ստացավ Աստուրիայի արքայադստեր մրցանակը (տեսանյութ)

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր, աշխարհի չեմպիոն, 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի Օվիդեո քաղաքում տեղի ունեցած ամենամյա մրցանակաբաշխությունում ստացավ Աստուրիայի արքայադստեր մրցանակը սպորտի ոլորտում։

Մրցանակաբաշխությունից հետո նա Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի եւ թագուհի Լետիսիայի հետ մասնակցել է պաշտոնական ընթրիքի։

Օվիեդոյի Սպորտի պալատում Մեսին հանդիպել է դպրոցականների, ուսանողների եւ երկրպագուների հետ։

Միջոցառումներից անմիջապես հետո Մեսին կվերադառնա ԱՄՆ, որպեսզի մասնակցի «Ինտեր Մայամիի» հանդիպմանը «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news