14:09  ,  23 հոկտեմբերի, 2026

Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը՝ 2028-ին ԱՄՆ-ում

Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը կանցկացվի 2028 թվականի հունվարի 5-ից 30-ը ԱՄՆ-ում, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մասնակցելու է 19 թիմ՝ վեցը՝ ՈՒԵՖԱ-ից, երեքական՝ ԱՖԿ-ից, ԿԱՖ-ից, ԿՈՆԿԱԿԱՖ-ից և ԿՈՆՄԵԲՈԼ-ից, մեկը՝ Օվկիանայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից (OFC):

Կանանց աշխարհի ակումբային առաջնությունը նախատեսվում է անցկացնել չորս տարին մեկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում