21:36  ,  21 հոկտեմբերի, 2026

54 տարեկանում մահացել է ֆուտբոլի Վրաստանի հավաքականի նախկին ավագը

54 տարեկանում մահացել է ֆուտբոլի Վրաստանի հավաքականի նախկին ավագ Գեորգի Նեմսաձեն, հաղորդում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 

Նեմսաձեն Վրաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 1992 թվականին։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 69 խաղ՝ ընդգրկվելով այդ ցուցանիշով 10 լավագույն ֆուտբոլիստների շարքում։

Ակումբային կարիերայի ընթացքում Նեմսաձեն խաղացել է «Գուրիայում», «Դինամո Թբիլիսիում», «Շևարդենիում», «Լոկոմոտիվում», «Հոմբուրգում», «Տրաբզոնսպորում», «Գրասհոպերում», «Ռեջանայում» և «Դանդիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print