21:17  ,  20 հոկտեմբերի, 2026

Լապորտա. Այժմ «Բարսելոնայի» եւ «Ռեալի» միջեւ կա բացահայտ առճակատում

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է «Ռեալ Մադրիդի» կողմից մրցավարների հասցեին հաճախակի քննադատությունները.

«Մեր ակումբների միջեւ այլևս հարաբերություններ չկան։ Ես նույնիսկ կասեի, որ այժմ «Բարսելոնայի» եւ «Ռեալի» միջեւ կա բացահայտ առճակատում։

Նրանք փորձում են շեղել ուշադրությունը։ «Ռեալ Մադրիդը» կորցրել է իր հեղինակությունը՝ թե՛ ինստիտուցիոնալ մակարդակում, թե՛ մարզական առումով։ Նրանք այլևս որևէ ազդեցություն չունեն ֆուտբոլային կառույցներում։ Ես կարծում եմ, որ նրանք սխալ ուղի են ընտրել և հիմա դրա համար վճարում են։

Նրանք օգտագործել են իրենց ֆինանսական ռեսուրսները՝ հսկայական գումարներ ծախսելով շատ թանկ խաղացողների վրա, որոնք չեն ապահովում այն ​​արդյունքները, որոնց հույսն ունեին», - Լապորտայի խոսքն է մեջբերում L'Equipe-ը։

Կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, «Բարսելոնան» Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրում կմրցի «Ռեալ Մադրիդի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print