17:04  ,  20 հոկտեմբերի, 2026

ՈւԵՖԱ Զարգացման գավաթ. Հայաստանի Մ-15 հավաքականը պարտվեց Մոլդովային

Բուլղարիայում ավարտվեց ՈւԵՖԱ Զարգացման գավաթի մրցաշարը։

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը երրորդ տուրում 2։5 հաշվով պարտվեց Մոլդովային։

Արման Առաքելյանի գլխավորած թիմից աչքի ընկան Մայքլ Հայկ Ագդայանն ու Մարտին Սարգսյանը։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 0։8 հաշվով պարտվել էր Բուլղարիայի հասակակիցներին, երկրորդ տուրում 2։0 հաշվով հաղթել էր Կոսովոյի թիմին։ Հայաստանի թիմից դուբլի հեղինակ էր դարձել Մարտին Սարգսյանը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News