Ֆուտբոլի Պորտուգալիայի 38-ակի չեմպիոն Լիսաբոնի «Բենֆիկան» պաշտոնական կայքում նոր մանրամասներ է հայտնել «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծի մասին։
Ավանի ֆուտբոլային ակադեմիայի տարածքում բացվելիք ակադեմիան նախապատրաստական աշխատանքների շրջանակում ևս մեկ քայլ առաջ է կատարել։ Նախագծի ղեկավարները մեկնել են Լիսաբոն՝ ավելի խորությամբ ծանոթանալու «Բենֆիկայի» մեթոդաբանությանը, մշակույթին և ինքնությանը։
«Բենֆիկայի» մարզչական մեթոդաբանությունը Հայաստան բերելը, ավելի քան 1000 երիտասարդ ֆուտբոլիստների համար հնարավորություններ ստեղծելը և կովկասյան տարածաշրջանում ֆուտբոլի զարգացմանը նպաստելը «Բենֆիկա Ակադեմիա Հայաստանի» (Benfica Academy Armenia) գլխավոր նպատակներից են։
Sport Lisboa e Benfica-ի և Football Investment Group-ի համագործակցության արդյունքում ստեղծված նախագծի մեկնարկը նախատեսված է 2027 թվականի ամռանը։
«Բենֆիկա Ակադեմիա Հայաստանի» հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը և տնօրեն Արթուր Ազարյանը Պորտուգալիայի մայրաքաղաքում մասնակցել են աշխատանքային ծրագրի, որն ուղղված էր տեխնիկական վերապատրաստմանը, ինչպես նաև «Բենֆիկայի» մշակույթին ու ինքնությանը ինտեգրվելուն։
Նրանք հանդիպումներ են ունեցել ակումբի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ՝ «Բենֆիկայի» տնային ստադիոն «Էշտադիու դա Լուշում» և Adidas Benfica Campus-ում անցկացված մի շարք հանդիպումների ժամանակ։ Նպատակն էր ավելի խորը պատկերացում կազմել այն աշխատաոճերի, կազմակերպչական սկզբունքների և արժեքների մասին, որոնք «Բենֆիկայի»՝ երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման մոդելի հիմքում են։
«Բենֆիկա» ակադեմիան Հայաստանում կունենա մարզադաշտ, վեց ֆուտբոլային խաղադաշտ և այլ բարձրակարգ ենթակառուցվածքներ՝ 4-17 տարեկան ավելի քան 1000 ֆուտբոլիստի ընդունելու համար։
Մարզական ծրագիրն ընդգրկելու է խաղի տարբեր մակարդակներ՝ սիրողական ֆուտբոլից մինչև մրցակցային թիմեր և էլիտար դիվիզիոններ։
«Բենֆիկայի» հայաստանյան ակադեմիան կդառնա Պորտուգալիայից դուրս ակումբի երրորդ ակադեմիան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:57 , 21 հոկտեմբերի
23:18 , 20 հոկտեմբերի
22:43 , 20 հոկտեմբերի
22:02 , 20 հոկտեմբերի
21:54 , 20 հոկտեմբերի
21:17 , 20 հոկտեմբերի 
21:05 , 20 հոկտեմբերի
20:07 , 20 հոկտեմբերի
19:01 , 20 հոկտեմբերի
18:02 , 20 հոկտեմբերի