12:22 19 հոկտեմբերի, 2026Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ ոսկե մեդալ է նվաճել սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունների մենախաղի մրցումներում։
Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում անցկացված Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել 23-ամյա Էլիզաբեթ Աբրահամյանը։ Հայ մարզուհին եզրափակիչում 4:3 (15:13, 11:5, 5:11, 9:11, 12:10, 6:11, 11:6) հաշվով հաղթել է գերմանացի Անետ Կաուֆմանին։
Ռուսաստանի բազմակի չեմպիոն Էլիզաբեթ Աբրահամյանը պատմության մեջ առաջինն է, ում հաջողվում է Եվրոպայի առաջնությունը որակավորման փուլից սկսելուց հետո նվաճել տիտղոսը։
Էլիզաբեթ Աբրահամյանը ծնվել է Երեւանում, որտեղ էլ սկսել է մարզվել, 8 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Նիժնի Նովգորոդ։ Նա Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների կրկնակի չեմպիոն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.