23:21  ,  17 հոկտեմբերի, 2026

Երիտասարդների եւ Մ-23 ԵԱ․ Մարտին Պողոսյանը՝ արծաթե մեդալակիր, Աննա Ամրոյանը վնասվածք ստացավ եւ լքեց պայքարը

Մարտին Պողոսյանը նվաճեց Ալբանիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալը 85 կգ քաշային կարգում։

Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցեց 343 կգ (153+190)։

Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Ամրոյանը մինչեւ 20 տարեկանների պայքարում բավարարվեց պոկում վարժության բրոնզե մեդալով՝ 102 կգ: Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ Աննա Ամրոյանը վնասվածք ստացավ եւ հրաժարվեց հետագա պայքարից:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից այս առաջնության ոսկե մեդալներ են  նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանն ու Նարեկ Գրիգորյանը, արծաթե մեդալակիր՝ Տիգրան Կարապետյան, բրոնզե մեդալակիր՝ Սեյրան Խուդանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news