23:21 17 հոկտեմբերի, 2026Մարտին Պողոսյանը նվաճեց Ալբանիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալը 85 կգ քաշային կարգում։
Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցեց 343 կգ (153+190)։
Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Ամրոյանը մինչեւ 20 տարեկանների պայքարում բավարարվեց պոկում վարժության բրոնզե մեդալով՝ 102 կգ: Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ Աննա Ամրոյանը վնասվածք ստացավ եւ հրաժարվեց հետագա պայքարից:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից այս առաջնության ոսկե մեդալներ են նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանն ու Նարեկ Գրիգորյանը, արծաթե մեդալակիր՝ Տիգրան Կարապետյան, բրոնզե մեդալակիր՝ Սեյրան Խուդանյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.