Ֆորմուլա-1-ի «Ռեդ Բուլ» թիմի արշավորդ Սեբաստիան Ֆետելը Մալայզիայի Մեծ մրցանակից հետո չի թաքցրել հիասթափությունը եւ մի քանի ավելորդ արտահայտություն է թույլ տվել մրցակիցների հասցեին:
Հիշեցնենք, որ չորրորդ տեղի համար պայաքարած Ֆետելը բախվեց HRT-ի հնդիկ արշավորդ Նարային Կարտիկեյանի հետ եւ ստիպված էր պիտ-կանգառ մտնել: Ֆետելը եզրագիծը հատեց 11-րդ տեղում:
«Սովորական ճանապարհներին շրջում են ապուշներ: Հավանաբար, այստեղ այդպիսի մեկը կա», - Ֆետելի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Կարտիկեյանն էլ հայտարարել է, թե որոշ արշավորդներ շատ մեծ կարծիք ունեն իրենց մասին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի