11:42  ,  12 հոկտեմբերի, 2026

Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականի կազմը

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի է 13 ծանրորդով՝ 8 տղամարդ, 5 կին։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան  ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմը:

65 կգ` Գառնիկ Չոլաքյան

75 կգ` Գոռ Սահակյան, Տիգրան Կարապետյան

85 կգ` Ռաֆիկ Հարությունյան,  Մարտին Պողոսյան

95 կգ` Դավիթ Հովհաննիսյան

110 կգ` Գարիկ Կարապետյան

+110 կգ` Վարազդատ Լալայան

Հավաքականի գլխավոր մարզիչ` Հակոբ Փիլոսյան, երկրորդ մարզիչ` Դավիթ Մուրադյան

57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան

77 կգ` Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան

86 կգ` Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան

Հավաքականի գլխավոր մարզիչ` Արտաշես Ներսիսյան, երկրորդ մարզիչ՝ Տարոն Թովմասյան: 

Տղամարդկանց պայքարում գերծանր քաշայինների պայքարում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: 

Մարզական կարիերայում դադարից հետո աշխարհի առաջնությանը կմասնակցի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի յոթակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն: 

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News