Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի է 13 ծանրորդով՝ 8 տղամարդ, 5 կին։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմը:
65 կգ` Գառնիկ Չոլաքյան
75 կգ` Գոռ Սահակյան, Տիգրան Կարապետյան
85 կգ` Ռաֆիկ Հարությունյան, Մարտին Պողոսյան
95 կգ` Դավիթ Հովհաննիսյան
110 կգ` Գարիկ Կարապետյան
+110 կգ` Վարազդատ Լալայան
Հավաքականի գլխավոր մարզիչ` Հակոբ Փիլոսյան, երկրորդ մարզիչ` Դավիթ Մուրադյան
57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան
77 կգ` Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան
86 կգ` Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան
Հավաքականի գլխավոր մարզիչ` Արտաշես Ներսիսյան, երկրորդ մարզիչ՝ Տարոն Թովմասյան:
Տղամարդկանց պայքարում գերծանր քաշայինների պայքարում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:
Մարզական կարիերայում դադարից հետո աշխարհի առաջնությանը կմասնակցի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի յոթակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն:
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:32 , 12 հոկտեմբերի
15:10 , 12 հոկտեմբերի
14:21 , 12 հոկտեմբերի
13:39 , 12 հոկտեմբերի 
12:20 , 12 հոկտեմբերի
11:42 , 12 հոկտեմբերի 
10:23 , 12 հոկտեմբերի
09:35 , 12 հոկտեմբերի 
01:01 , 12 հոկտեմբերի 
00:33 , 12 հոկտեմբերի