01:01 12 հոկտեմբերի, 2026Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում տեղի ունեցավ ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում հաղթողների եւ մեդալակիրների պարգեւատրումը: Նորընծա չեմպիոն Հակոբ Շարբաթյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով: Պատանի բռնցքամարտիկի պատվին Բուդվայի մարզադահլիճում հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացավ դրոշը:
Հիշեցնենք, որ Հակոբ Շարբաթյանը 50 կգ քաշայինների եզրափակիչում ռումինացի մրցակցի նկատմամբ կամային հաղթանակով նվաճեց տիտղոսը (3:2):
Հայաստանի պատանեկան հավաքականը Չեռնոգորիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտեց 3 մեդալով՝ մեկական ոսկի, արծաթ եւ բրոնզ։ Արծաթե մեդալակիր դարձավ Ռոմիկ Հարությունյանը (66 կգ), բրոնզե մեդալակիր՝ Էդուարդ Քարամյան (60 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.