19:29 9 հոկտեմբերի, 2026Հակոբ Շարբաթյանն ու Ռոմիկ Հարությունյանը վստահ հաղթանակներով դուրս են եկել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակիչ եւ կպայքարեն ոսկե մեդալների համար:
50 կգ քաշային Հակոբ Շարբաթյանը կիսաեզրափակիչում մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Պյոտր Դվոյացկիի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթանակի հասավ բացարձակ առավելությամբ, 2-րդ ռաունդում մրցակցին նաեւ նոկդաունի ենթարկեց:
66 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանը կիսազրափակիչում պարտության մատնեց Չեխիայի ներկայացուցիչ Պավել Դուշանեկին: Առաջին ռաունդից հայ մարզիկը նախաձեռնողի դերում էր, երկրորդ ռաունդում նրա ուժգին հարվածից հետո մրցակիցը հայտնվեց ռինգի հատակին: 3-րդ ռաունդում Ռոմիկ Հարությունյանը շարունակեց վստահ գործել և 5:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ:
Կիսաեզրափակիչ դուրս եկած Հայստանի մյուս ներկայացուցիչ Էդուարդ Քարամյանը զիջեց մրցակցին եւ բավարարվեց բրոնզե մեդալով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.