00:05  ,  9 հոկտեմբերի, 2026

Ադրբեջանը ՈՒԵՖԱ անդամ միակ երկիրն է, որ չի միացել ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան (ԱՖՖԱ) Եվրոպայի 55 ազգային ֆեդերացիաներից միակն էր, որը չի աջակցում ՈՒԵՖԱ-ի՝ ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը:

55 անդամ ֆեդերացիաների ներկայացուցիչները կհանդիպեն Բեռլինում: Բացի Ադրբեջանից, բոլորը պահանջում են ՖԻՖԱ-ում լուրջ փոփոխություններ, այդ թվում՝ ղեկավարության փոփոխություն:

ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ նշվում է, որ եվրոպական ազգային ասոցիացիաները այլևս չեն վստահում ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությանը, և միայն կառուցվածքային փոփոխությունները բավարար չեն լինի:

Կազմակերպությունը կարծում է, որ ֆեդերացիային անհրաժեշտ է նոր նախագահ՝ հարգանք վայելով անձնավորություն, ով ունի ֆուտբոլի խորը գիտելիքներ, զարգացման տեսլական, փորձ և տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչների վստահությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English