20:25  ,  5 հոկտեմբերի, 2026

Մ-21 ԵԱ. Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի թիմը Պոդգորիցայում հյուրընկալվեց Չեռնոգորիայի թիմին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

20-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց չեխական «Արտիս Բրնոյի» 22-ամյա հարձակվող Վլադիմիր Պերիշիչը։

64-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Սարդարապատի» 22-ամյա հարձակվող Միսակ Հակոբյանը։

E խմբում Հայաստանի Մ-21 հավաքականը 10 խաղում 1 միավորով գրավեց վերջին տեղը։

May be an image of text

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում