19:02  ,  5 հոկտեմբերի, 2026

Մ-19․ Հայաստանի թիմը պարտվեց էստոնացիներին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը ուսումնամարզական հավաք անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիայում։

Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը հավաքի վերջին օրը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Էստոնիայի թիմի հետ եւ պարտվեց 1։3 հաշվով։

Թիմերի առաջին ընկերական խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում