Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն դժգոհել է Ազգերի լիգայի խմբային փուլի նոր օրացույցից։
«Բոլորն էլ կհամաձայնեն, որ այս մակարդակի 4 հանդիպում 10 օրում անցկացնելն ահռելի ծանրաբեռնվածություն է։
Մենք չենք պատրաստվում շատ փոփոխություններ կատարել, քանի որ պետք է պահպանել միջուկը։ Բայց կան խաղացողներ, որոնք կարող են թարմություն եւ էներգիա հաղորդել թիմին»,- Դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է AS-ը։
Իսպանիայի հավաքականը սեպտեմբերի 26-ին Լոնդոնում 3:2 հաշվով հաղթել էր Անգլիային, սեպտեմբերի 29-ին Իսպանիան տանը կմրցի Խորվաթիայի հետ, հոկտեմբերի 3-ին կընդունի Չեխիային, հոկտեմբերի 6-ին կհյուրընկալվի Խորվաթիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:43 , 29 սեպտեմբերի
13:06 , 29 սեպտեմբերի
12:37 , 29 սեպտեմբերի
11:48 , 29 սեպտեմբերի
11:25 , 29 սեպտեմբերի 
10:56 , 29 սեպտեմբերի
10:46 , 29 սեպտեմբերի
10:25 , 29 սեպտեմբերի
09:08 , 29 սեպտեմբերի
00:44 , 29 սեպտեմբերի