22:10  ,  27 սեպտեմբերի, 2026

Համլետ Մանուկյանը՝ World challenge cup-ի հաղթող (տեսանյութ)

Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճեց Փարիզում անցկացված սպորտային մարմնամարզության World challenge cup-ի ոսկե մեդալը։

Նժույգ թափերի վարժության եզրափակիչում Համլետ Մանուկյանը հավաքեց 15.200 միավոր։ Երկրորդ տեղը գրաված իտալացի Տարգետան հավաքել է 15.000 միավոր։

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում գրավեց երկրորդ տեղը։

Եզրափակիչում նա հավաքեց 14.533 միավոր։ Հաղթողի կոչումը նվաճած ռուսաստանցի Զայկայի արդյունքն է 14.566 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news