Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC գործող չեմպիոն, 37-ամյա ամերիկացի Ջասթին Հեյջին նախնական համաձայնություն է տվել այս քաշային կարգում UFC-ի դասակարգման Արման Ծառուկյանի (Հայաստան) հետ տիտղոսային մենամարտին։
«Բոլորը ցանկանում են, որ ես մենամարտեմ Արման Ծառուկյանի հետ, բայց ես ունեմ վնասվածքներ եւ ժամանակ է պետք վերականգնվելու համար։ Ես դեռ վերջնական որոշում չունեմ։ Ես 37 տարեկան եմ, սկսել եմ մենամարտել 2008-ին եւ արդեն անցկացրել եմ 40 մենամարտ։ Պարտադիր չէ, որ ես շարունակեմ կռվել։ Չգիտեմ՝ ինչպես ամեն ինչ կդասավորվի, բայց ես ինքս կորոշեմ։
Եթե նորից մենամարտեմ, իմ մրցակիցը կլինի Ծառուկյանը։ Նա առաջին հավակնորդն է։ Բայց հիմա պետք է հանգստանամ։ Մինչեւ այս տարվա վերջ հաստատ ես կլինեմ չեմպիոնը, հետո կորոշեմ»,- ասել է Գեյջին Էնդրյու Շուլցի փոդքասթում։
Հունիսին Վաշինգտոնի Սպիտակ տանը տեղի ունեցած տիտղոսային մենամարտում Գեյջին հաղթել էր Իլիյա Տոպուրիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:37 , 24 սեպտեմբերի
15:07 , 24 սեպտեմբերի 
14:42 , 24 սեպտեմբերի
14:10 , 24 սեպտեմբերի
13:12 , 24 սեպտեմբերի
12:02 , 24 սեպտեմբերի
11:11 , 24 սեպտեմբերի
10:56 , 24 սեպտեմբերի
10:08 , 24 սեպտեմբերի 
09:33 , 24 սեպտեմբերի