22:16 22 սեպտեմբերի, 2026Հայաստանի ներկայացուցիչ Ռուդոլֆ Գարբոյանը դուրս եկավ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով իր առաջին մեդալը մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 50 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Դավիդ Զաքարիին։
Սեպտեմբերի 23-ին Գարբոյանը եզրափակիչի ուղեգրի համարի կմրցի ռուսաստանցի Բաիր Բատլաևի հետ։
Գերծանր քաշային կարգի քառորդ եզրափակիչում Դավիթ Չալոյանը պարտվեց աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դավիդ Սուրովին։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաեւ 65 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.