Հայտնի են շախմատի Հայաստանի թիմերի մրցակիցները Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին մեկ օրվա հանգստից հետո։
Հայաստանի հավաքականը կմրցի մեկնարկային առաջին վարկանիշն ունեցող ԱՄՆ-ի հավաքականի հետ, որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը։
Նախորդ տուրերում Հայաստանի թիմը հաղթել է Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5):
ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է Իրաքին (3,5:0,5), Մոնղոլիային (2,5:1,5), Դանիային (2,5:1,5), Ուկրաինային (3,5:0,5), պարտվել է Գերմանիային (1,5:2,5), հաղթել Նորվեգիային (2,5:1,5):
Հայաստանի հավաքականը 11 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը Չինաստանի հետ եւ առաջատար Ուզբեկստանից հետ է 1 միավոր։ ԱՄՆ-ի թիմը 10 միավորով բաժանում է 4-14-րդ տեղերը։
Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ։
Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել են Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել Պերուին (3:1) եւ Լատվիային (3:1):
Ադրբեջանի թիմը հաղթել է Գվատեմալային (4:0), Դանիային (4:0), Շվեդիային (2,5:1,5), Անգլիային (2,5:1,5), Սերբիային (3:1), պարտվել Ղազախստանին (15:2,5):
Երկու թիմերն էլ ունեն 10 միավոր եւ բաժանում են 3-13-րդ տեղերը։ Առաջատարներն են 12-ական միավոր վաստակած Ղազախստանն ու Չինաստանը։
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:05 , 22 սեպտեմբերի
09:41 , 22 սեպտեմբերի
09:05 , 22 սեպտեմբերի
22:27 , 21 սեպտեմբերի
19:12 , 21 սեպտեմբերի
18:56 , 21 սեպտեմբերի
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի